|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին ընթանում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ժամը 13-ի սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել:
Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»: