|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի եւ ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հանրապետության նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաեւ ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները: