|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ այս գիշեր Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել երկրի կենտրոնում՝ Հոմս քաղաքում և Տարտուս ծովային նավահանգստում գտնվող թիրախներին։
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումները՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը։ Ագրեսիայի հետևանքով երկու զինվոր վիրավորվել է, պատճառվել է նյութական վնաս»,- ասվում է սիրիական լրատվության մեջ։
Հայտնի է, որ Հոմս քաղաքից ոչ հեռու կա հրթիռների գործարան, որի ստեղծմանը մասնակցել է Իրանը, ինչպես նաև՝ «Շայրաթ» ավիաբազան։
Իսրայելական բանակը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։