|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Իզեդդին ալ Քասամ» բրիգադի դիրքերի վրա Գազայի հարավում: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալության պաղեստինյան մասնաճյուղը:
Twitter-ում Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի՝ զենքի արտադրության օբյեկտի վրա:
Հաղորդվում է, որ ավիահարվածները պատասխան են Գազա հատվածից գազային օդապարիկի հարձակմանը:
ՀԱՄԱՍ-ը դեռ ոչ մի հայտարարություն չի արել դեպքի վերաբերյալ: