|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը, որը համարվում է Թայիփ Էրդողանի ամենահավատարիմ մարդկանցից, ազան (աղոթքի կանչ) է հնչեցրել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայոց Շուշիում՝ Վերին մզկիթում։
Թուրքիայի կրոնական հարցերի գրասենյակի ղեկավարը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել Շուշիից՝ գրելով. «Մենք պատիվ ունեցանք ազան հնչեցնել Ղարաբաղի սրտում՝ Շուշիի ազատագրման խորհրդանիշով՝ Գևխար Աղա Վերին մզկիթում։ Մենք աղոթում ենք, որ Ամենակարողը երբեք չզրկի այս հողերը ազանի հնչյուններից և իսլամի շնորհից մինչև դատաստանի օրը»: