|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական «TUSAŞ» ավիատիեզերական ընկերության պատվիրակությունը այցելել է Վրաստան:
Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլին և փոխնախագահ Աթիլլա Դողանը այցելել են Թբիլիսիի ավիացիոն գործարան։ Պատվիրակությանն ուղեկցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Զուրաբ Ազարաշվիլին և ձեռնարկության տնօրեն Միխայիլ Օգլիշվիլին:
Կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև համատեղ ձեռնարկության ստեղծումը և ռազմական ավիաարդյունաբերության զարգացմանն ուղղված հետագա ծրագրերը: