|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռեյչել Լևինը նշանակվել է ԱՄՆ հանրային առողջապահության սպայական կորպուսի ծովակալ: Այսպիսով, նա դարձել է առաջին տրանսգենդերը, ով նման բարձր պաշտոն է ստացել ամերիկյան ռազմական բարձրաստիճան մակարդակում:
Լևինի ղեկավարությամբ այժմ կա մոտ 6 հազար բուժաշխատող, որոնց խնդիրները ներառում են լայնածավալ ճգնաժամերի հետևանքների վերացում, ինչպիսիք են կորոնավիրուսային համաճարակը կամ բնական աղետները:
Լևինը նախկին մանկաբույժ էր և հանդես էր գալիս ի պաշտպանություն իր նման մարդկանց իրավունքների: Նա իր երդմնակալությունը որակել է որպես պատմական պահ և հույս հայտնել, որ իրեն հետևելով՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կկարողանան հավասարապես կարևոր պաշտոններ զբաղեցնել: