|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուելսում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կքննի Մեծ Բրիտանիայից շրջանի անկախության հարցը. հայտնում է BBC-ն:
Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պետք է մշակի «Մեծ Բրիտանիայի սահմանադրական կառույցների բարեփոխման տարբերակներ, որոնց անբաժանելի մասն է մնում Ուելսը»:
Նախատեսվում է քննարկել Ուելսի ապագայի բոլոր տարբերակները, այդ թվում՝ թագավորությունից լիակատար անկախությունը:
Նշենք, որ 2014 թվականին Շոտլանդիան անկախության հանրաքվե անցկացրեց: Հետո շոտլանդացիների 55%-ը կողմ քվեարկեց մնալ Միացյալ Թագավորության կազմում: