|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր թոռ արքայազն Հարրին, երեկ երեկոյան լքել է Մեծ Բրիտանիան և ուղևորվել է Կանադա՝ կնոջ՝ Մեգան Մարքլի և որդու՝ Արչիի մոտ. ըստ Yerkir.am-ի՝ գրում է The Sun-ը:
Նշվում է, որ նա ուղևորվել է Կանադա՝ Լոնդոնում բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որտեղ հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։
Այնուամենայնիվ, նա չի մասնակցել Բուքինգեմյան պալատում երեկոյան ընդունելությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 8-ին Հարրին ու Մեգան Մարքլը հայտարարել էին թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու և Բուքինգեմյան պալատից ֆինանսական անկախություն ստանալու պատրաստակամության մասին։