|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, վերջինիս դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՊՆ լրատվական ծառայությունից Yerkir.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացի ամփոփման և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: