|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առկա խնդիրներին ու բացթողումներին, քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:
Զորամիավորման հրամանատարն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, տվել հանձնարարականներ և սահմանել կատարման ժամկետներ։
Լավագույն զինծառայողներն արժանացել են խրախուսական պարգևների։