|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հացադուլի տասներորդ օրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտարարել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, որն այսօր նրան այցելել է բանտում:
Բժշկի խոսքով՝ Սահակաշվիլին հրաժարվում է նաև մեղր և հյութ ընդունելուց, ինչի մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից: Նա ներկայումս միայն ջուր է ընդունում:
Կիպշիձեի խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահը արյան հազվագյուտ հիվանդություն ունի՝ թալասեմիա, որի դեպքում հացադուլը խստիվ արգելված է:
Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ միացրել էր ուկրաինական հեռախոսը, որը գաղտնալսում էին վրացական հատուկ ծառայությունները: Այս հեռախոսից նա ներբեռնել էր իր վերջին տեսաուղերձը, որում ասում էր, որ շուտով կձերբակալվի, և կոչ էր արել իր կողմնակիցներին՝ պայքարել Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի դեմ: