|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Արդեն մի քանի օր է` Լոս Անջելեսում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը։ ԼՂՀ նախագահի հետ ԱՄՆ է մեկնել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։ Նրանք մասնակցելու են այսօր Լոս Անջելեսում տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։
Երեկ Լոս Անջելեսից տեղեկություն ստացանք, որ 2 օր առաջ սրբազանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Գլենդելի հիվանդանոց»: Թերթը հավելում է, որ որ տեղեկատվությունը երեկ ճշտել և նոր մանրամասներ ստանալ չի հաջողվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։