|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի վարչապետը խոստացել է Սաhակաշվիլիի ժամանման համար փողկապների հավաքածու պատրաստել։
«Ես շատ եմ ուզում, որ Սահակաշվիլին գա, մենք շատ լավ ժամանակ կանցկացնենք: Ես նրան խոստացա, որ փողկապների շատ գեղեցիկ հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ վերանորոգված բանտ»,- ասել է Ղարիբաշվիլին:
«Ինչո՞ւ նա չի կարող գալ, ի՞նչ եք կարծում, որովհետև վախկոտ, նապաստակ և վախկոտ մարդ է»,- հավելել է վրացի վարչապետը:
Սահակաշվիլին բազմիցս սպառնացել է վերադառնալ Վրաստան, որտեղ նրան հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման: