|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաներին: Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել»,- գրել է Հակոբյանը:
2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:





