|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) արդեն ոտքի վրա է: Թվային դարաշրջանը կսկսվի նաև Հյուսիսային Կիպրոսում: Այս մասին Հյուսիսային Կիպրոսի Լոֆկոշա քաղաքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը խոսել է թուրքական օկուպացիայի տակ գտնվող Վարոշա (թրք. Մարաշ) «ուրվական քաղաքի» բացման մասին:
Վարոշան նախքան 1974 թ. թուրքական օկուպացիան, խոշոր հունական զբոսաշրջային վայր էր, որը օկուպացվելուց հետո փակվել էր աշխարհի համար՝ դառնալով ուրվական քաղաք։ Այն փակ գոտի էր ցօրս, և համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի՝ արգելվում է ցանկացած բնակություն այնտեղ։
«Մարաշ քաղաքը կբացվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ չխախտելով ոչ մեկի իրավունքները և կվերադառնա հիանալի հին ժամանակներին»,- ասել է Էրդողանը:
Թուրքական պետության ղեկավարի խոսքով՝ Մարաշում նոր նախագծեր են իրականացվելու, որոնք աշխուժացում կբերեն տարածաշրջանին: