|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Pirveli հեռուստաալիքի օպերատորի մահվան լուրից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը պահանջող քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական գործիչների առճակատումը ոստիկանության հետ սկսվել է կիրակի օրը իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գրասենյակում. հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Օրվա սկզբին ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միացյալ ազգային շարժում», «Լելոն Վրաստանի համար», «Միացյալ Վրաստան»- «Ժողովրդավարական շարժում», ղեկավարները և քաղաքացիական ակտիվիստներ սկսել էին ինքնաբուխ հավաքվել իշխող կուսակցության գրասենյակի առջև` պահանջելով կառավարության հրաժարականը` կապված օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ, որը հուլիսի 5-ին բողոքի ցույցը լուսաբանելիս ծեծի էր ենթարկվել:
Ցուցարարները փորձել են շենքի հետևից մտնել՝ իշխող կուսակցության ղեկավարության հետ խոսելու համար, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել: Ցուցարարները կարմիր ներկ են լցրել ոստիկանների վրա, որից հետո բախումներ են սկսվել: Մի քանի ակտիվիստներ վիրավորվել է: Ձերբակալվածների մասին դեռ չի հաղորդվում:
Ցուցարարները կոչ են անում իրենց կողմնակիցներին՝ հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ կրկին պահանջելու կառավարության հրաժարականը: