|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր վաղ առավոտից Գյումրի-Երևան ավտոճանապարհի` Մարալիկի հատվածում ցուցարարները փակել են ճանապարհը. նրանք պահանջում են Անի խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։
Մարալիկցիների խոսքով`իրենք նման քայլի են դիմում, քանի որ իրենց այդպիսի քայլերի է դրդում ներկայիս կառավարությունը`անտեսելով իրենց պահանջները:
Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար` բացի շտապ բուժօգնության մեքենաներից:
Ցուցարարների հավաստիացմամբ`ճանապարհը չեն բացի այնքան, մինչև լուրջ արձագանք չստանան: