|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 15։00-ին, արտահերթ նիստ է հրավիրում։ Օրակարգում երեք հարց է։
Առաջին հարցը վերաբերում է ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու վերաբերյալ արձանագրության կազմմանը, երկրորդը՝ Երևանի ավագանու անդամին մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմմանը։
Երրորդ հարցը ԿԸՀ որոշումը ՍԴ-ում բողոքարկելու հետ է կապված։ Հանձնաժողովը պետք է լիազորի հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ մասնակցելու դատաքննությանը։