|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` ժամը 12-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ է գումարվելու, որի ընթացքում քննարկվելու է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում գրանցված թեկնածու՝ ինքնաառաջադրած, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանի ինքնաբացարկի դիմումի հարցը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Փաստորեն, Սյունիքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուներից ընտրապայքարը կշարունակեն երկուսը` ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված` Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը: