|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլի կենտրոնում հավաքված ամբոխին՝ գեյ–շքերթի մասնակիցներին ցրելու համար. հաղորդում է Reuters- ը: Ձերբակալվել է մոտ 20 մարդ, այդ թվում`ֆոտոլրագրող:
Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս արգելել են գեյ–շքերթները, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցել: Այս տարի շքերթն արգելվել է կորոնավիրուսի պատճառով:
Թուրքիան վաղուց է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, սակայն այդ գործընթացը տարիներ շարունակ ձգվում էր տարբեր հարցերի շուրջ լարվածության ֆոնին, ներառյալ՝ մարդու իրավունքների:
Հինգշաբթի Եվրամիության ղեկավարներից շատերը խոստացան շարունակել պայքարել ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դեմ Հունգարիայի հետ հակասության պայմաններում, որի խորհրդարանն անցյալ շաբաթ հաստատել է օրինագիծ, որն արգելում է դպրոցներում համասեռամոլությունը կամ սեռափոխությունը խթանող նյութերի տարածումը: