|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բարսելոնայում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ, որտեղ ընթանում է իսպանական իշխանությունների կողմից չարտոնված հանրաքվե ` Կատալոնիայի անկախության հարցով:
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, բախումներն ընթացել են մի դպրոցի շրջակայքում, որտեղ ընթանում էր քվեարկություն: Ակտիվիստները փորձել են թույլ չտալ ոստիկաններին խլել քվեարկության արկղերը:Կան վիրավորներ, որոնք հոսպիտալացվել են:
Իսպանիայի իշխանությունները հանրաքվեն անվանել են կեղծիք: