|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՃՈ փոխգնդապետերը իրենց ենթականերին սպառնում են ազատել աշխատանքից: Այս մասին հայտնում է տելեգրամի «Դեժավյու» ալիքը»
«Սույն թվականի հունիսի 18-ից ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար (ով սպասարկում է ամբողջ ՀՀ մարզերը) ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը, մարզային այցելություներ է կատարում ՃՈ ստորաբաժանումներ, հանդիպումներ է ունենում ՃՈ աշխատակիցների հետ և պարտադրում, որպեսզի ՃՈ աշխատակիցները ընտրություներին սատարեն գործող իշխանություներին, հակառակ դեպքում սպառնում է ազատել աշխատանքից և շանտաժների է ենթարկում բոլորին։
Վերջինս հանդիսանում է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կուրսընկերը։ ՃՈ 2-րդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Վաչե Մալաքյանը, որը հանդիսանում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ազգականը, նույնպես պարտադրում է ՃՈ Արագածոտնի և Գյումրիի աշխատակիցներին սատարեն գործող իշխանությանը, պատճառաբանելով թե իբր իրենց բոլոր անօրինականությունների հովանավորությունը Սասուն Խաչատրյանի շնորհքն է, և եկել է հատուցման ժամանակը, հակառակ դեպքում սպառնացել է բոլորին իբր իր մոտ եղած տեսանյութերով դատապարտել։ Վերջինս հայտնի է իր համասեռամոլության հակումներով և խաղամոլությունով»,- հայտնում են ալիքում։