|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ:
Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնել Գալստյանների ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազում երկրպագուներին և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործընկերներին:
Նախագահը բարձր է գնահատել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման ու տարածման գործում Վիլեն Գալստյանի անցած բեղմնավոր ուղին, որը նշանավորվել է բազում ձեռքբերումներով: