|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր և հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավակցում եմ ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին սիրված մտավորականի մահվան կապակցությամբ: Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական և հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում:
Վստահ եմ, որ նրա թողած գրական ժառանգությունը և մարդկային պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: