|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվել։ Սկսած վերոնշյալ ժամկետից դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ միայն բանկերի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվումը կիրականացվի կանխիկ եղանակով:
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով, մինչև 2021 թվականի հունիսի 21-ը պետք է դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ նշելով այն բանկի անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը: