|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում սահմանվեց, որ 2015թ. հուլիսի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը զինվորական կենսաթոշակներ ստացող անձանց համար կսահմանվի 16 հազար դրամ՝ 14 հազար դրամի փոխարեն: Նաև` զինծառայության ստաժի յուրաքանչյուր մեկ տարվա արժեքը 1500 դրամ կսահմանվի՝ 1300-ի փոխարեն:
14 տոկոսով նախատեսվում է ավելացնել զինծառայության հետ կապված բոլոր թոշակները, մասնավորապես` սպայական անձնակազմի կենսաթոշակը կկազմի 90 հազար դրամ՝ 78 հազար 900 դրամի փոխարեն, նաև համամասնորեն բարձրանում է զինծառայության արդյունքում հաշմանդամ դարձածների կենսաթոշակը: