|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 18-ին, ժամը 02:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը շրջվել և միակողմանի փակել է երթևեկությունը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։