|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար ՏԿԵ նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: