|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է:
Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Առավոտյան ժամը 7.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գառնիկ Սերգոյանը մահացել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: