|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (РФПИ) և թուրքական Viscoran İlaç դեղագործական ընկերությունը պայմանավորվել են Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի արտադրության շուրջ. հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Viscoran İlaç-ը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել արտադրության տեղայնացման համար և նախատեսում է «Sputnik V»-ի արտադրությունը սկսել մի քանի ամիսների ընթացքում՝ մի քանի ձեռնարկություններում»,- ասվում է հայտարարության մեջ: Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համաձայնագրի շրջանակներում թուրքական ընկերությունը բանակցություններ է վարում տեղական արտադրական այլ հարթակների հետ` պատվաստանյութերի արտադրական կարողությունները մեծացնելու համար:
«Sputnik V» ռուսական պատվաստանյութն աշխարհում առաջին անգամ գրանցվել է 2020 թվականի օգոստոսի 11-ին: Ըստ մշակողների՝ դրա արդյունավետությունը կազմել է 97,6%, իսկ 65 տարեկանից բարձր կամավորների համար՝ 91,8%: Միևնույն ժամանակ, դեղը 100%-ով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից: Պատվաստանյութն արդեն գրանցվել է աշխարհի 60 երկրում, որոնց բնակչությունը գերազանցում է 3 միլիարդը: