|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն հայտարարել է, որ Թեհրանի հետ Իրանի միոջւկային ծրագրի վերաբերյալ մեկ տարի ձգվող բանակցությունները որեւէ իրական արդյունք չեն տվել. տեղեկացնում է Ynet-ը: «Իրանը պետք է համագործակցի մեզ հետ, որպեսզի հնարավոր լինել պայմանավորվածություն ձեռք բերել դիվանագիտական ճանապարհով վիճելի հարցերը լուծելու գործում»,- ասել է նա:
Ըստ Ամանոյի` իրենք չեն ասում, որ Իրանը միջուկային զենք է ստեղծել կամ որոշել է ստեղծել այն: «Մենք պնդում ենք, որ տեղեկատվություն ունենք, որ Իրանում նման գիտական գործունեություն է ծավալվում, որը կարող է հիմք լինել ատոմային զենքի ստեղծման համար: Իրանը պարտավոր է բացատրություն տալ այդ գործունեության առանձնահատկությունների եւ մասշտաբների վերաբերյալ»,- հայտարարել է նա: