|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.
«Ձեզ ենք ներկայացնում Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:
Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։
Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։
Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։
Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»։