|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 12:15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած «IZH» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


