|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցում հաստատեցել են հարազատները՝ փաստելով, որ փակ են ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:
«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: