|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հայկական միասնական տեղեկատվական հարթակն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության առնչությամբ։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:
Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։