|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 2-ին Չինաստանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ասելով, որ պատժամիջոցների վերացումն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը վերադառնա JCPOA-ին: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը օդում կախված է, նաև հավելել է, որ Չինաստանն արդար դիրքորոշում է որդեգրել և այս առումով կառուցողական դեր է խաղացել:
Նա շեշտել է, որ Չինաստանը հաջորդ շաբաթ մասնակցելու է Վիեննայում կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու են JCPOA-ի պահպանման հարցում կոնսենսուսի հասնելը և միջուկային գործարքին փուլային ու փոխադարձ վերադարձի ճանապարհային քարտեզի նախապատրաստումը:
Չինացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից միակողմանի դուրս գալը իրանական միջուկային ծրագրի սրման հիմնական պատճառն է, նաև` որ Չինաստանը ողջունում է Միացյալ Նահանգների վերադարձը JCPOA:
«Չինաստանը կաշխատի JCPOA-ի մյուս կողմերի հետ` իրանական միջուկային խնդրի քաղաքական կարգավորումն առաջ տանելու համար` միաժամանակ պաշտպանելով գործարքի կողմերի օրինական իրավունքներն ու շահերը»,- ասել է երկրի ԱԳՆ խոսնակը: