|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում չեղարկել հանրապետության պաշտպանական արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցները։
«Քանի դեռ թուրքական պաշտպանական արդյունաբերության հաջողություններն ակնհայտ են, անհնար է ողջամիտ հիմնավորում գտնել այն սահմանափակումների համար, որոնց մենք բախվում ենք այս ոլորտում: Մեր որոշ դաշնակիցների սահմանած սահմանափակումների վերացումը մեր ընդհանուր շահն է»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Թուրքիան այս պատժամիջոցներին բախվել էր ՌԴ-ից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: