|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Դոնբասում իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում Պուտինն ասել է, որ իրեն անհանգստացնում է «Դոնբասում` շփման գծում, Ուկրաինայի կողմից հրահրված զինված դիմակայության սրումը», և ընդգծել, որ «Կիևի իշխանությունների կողմից նախկինում ստանձնված բոլոր պայմանավորվածությունները կատարելու կարևորությունը հասել է ամենաբարձր մակարդակին»:
Նշվում է, որ Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների քաղաքական խորհրդականները կշարունակեն միասին աշխատել վերը նշված խնդրի շուրջ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են կորոնավիրուսի համաճարակը, իրավիճակը Բելառուսում, Լիբիայի կարգավորումը, Սիրիայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության համագործակցությունը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը: