|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի ԱԳՆ-ն մտահոգված է Դոնբասում մարտական գործողությունների ակտիվացմամբ: Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում. հայտնում է Газета.ру-ն:
«Դիմում ենք միջազգային գործընկերներին Կրեմլի վրա քաղաքական և դիվանագիտական ճնշման ուժեղացման կոչով, որպեսզի դադարեցվի Դոնբասում իրավիճակի սրումը և հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում հումանիտար աղետից»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Դոնեցկում գնդակոծության հետևանքով երեկ 4 մարդ է զոհվել: Ավդեևկա և Յասինովատայա գյուղերը մնացել են առանց էլեկտրականության: