|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու գեղեցիկ սեռի հանդեպ՝ առանձնահատուկ կերպով արժևորելով մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում:
Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ:
Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես ոգեշնչելու սեփական ներկայությամբ և լուսավորելու՝ բացառիկ իմաստությամբ»։