|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վկայակոչելով Center for Responsive Politics հետազոտական կազմակերպության գնահատականները`Fox News հեռուստաընկերությունը չի բացառել, որ 2018 թվականի միջանկյալ ընտրությունները կարող են պատմության մեջ ամենաթանկը լինել և արժենալ 5 միլիարդ դոլար:
Ըստ Fox News-ի` ընտրությունների արժեքը հաշվառելիս նկատի են առնվել թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործողությունների կոմիտեների և այլ կազմակերպությունների ծախսերը, որոնք մասնակցել են ընտրական գործընթացին:
Դեմոկրատները ներկայիս ընտրարշավի համար հանգանակել են առնվազն 1,3 միլիարդ դոլար, իսկ հանրապետականները՝ ավելի քան 1 միլիարդ դոլար: