|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը երկուշաբթի հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի մատույցներում: Այդ մասին երկուշաբթի հայտնել է SANA գործակալությունը:
«Այսօր՝ ժամը 01:18-ին, թշնամին հրթիռային հարվածներ է հասցրել գրավված Գոլանի բարձունքներից, ինչպես նաև Գալիլեայից՝ խոցելով Դամասկոսի շրջակայքում գտնվող որոշ թիրախներ»,- գործակալությունը մեջբերում է ռազմական աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ սիրիական ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի տրամադրվում:
Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կրակում է Դամասկոսից արևմուտք գտնվող գյուղական շրջանների օդային թիրախների ուղղությամբ: Սիրիայի մայրաքաղաքի արևմտյան ծայրամասերում՝ օդում պայթյուններ են լսվել:
Իսրայելի պաշտպանության ուժերը հրաժարվել են մեկնաբանել հրթիռային հարվածների մասին հաղորդագրությունները: «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները»,- երկուշաբթի բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը հեռախոսով պատասխանել է ՏԱՍՍ-ի՝ մեկնաբանելու խնդրանքին: