|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Կենտրոնական Սիրիայի Համա քաղաքի մոտակայքում. հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
«Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Համա քաղաքի մատույցներում», - նշում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով 4.00-ին Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքից: «Հրթիռների մեծ մասը խոցվել է»,- ասել է աղբյուրը:
Նշենք, որ Սիրիայում ՀՕՊ համակարգերը տրամադրվել են հիմնականում Ռուսաստանի կողմից։
Սիրիական այլ աղբյուրներ հայտնում են, որ իսրայելական հարձակման արդյունքում կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում. սիրիացի ընտանիքի 3 անդամ զոհվել է իսրայելական հրթիռներից։