|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: Այս մասին հունվարի 27-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունն այն է, որ քննարկվեն հայտարարության մեջ չներառված այդ կետերը: Դեկտեմբերին համանախագահների այցի շրջանակներում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս շաբաթվա սկզբին Լեհաստանում տեղի ունեցավ հանդիպում (համանախագահների-խմբ.): Կարծում եմ, որ հաջորդ փուլը կլինի այցը: Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը մնում է արդիական, աշխատանքները պետք է շարունակվեն այս ձեւաչափի շրջանակներում»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը: