|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում:
Այդ մասին կառույցի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկության համաձայն՝ Ալֆանոն նման հայտարարությամբ է հանդես եկել 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները ներկայացնելիս:
Ալֆանոն առանձնապես շեշտել է, որ ԵԱՀԿ-ի հակամարտությունների հարցը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում:
«Ձգձգված հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է Անջելինո Ալֆանոն: