|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի մայրուղիների պետական գործակալությունը շարունակում է դեպի Շուշի նոր ճանապարհի կառուցումը, որի նախագծման և կառուցման կարգը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
101,5 կմ երկարությամբ Ահմեդբեյլի - Ֆիզուլի - Շուշի ճանապարհը կլինի վեցաշերտ՝ յուրաքանչյուր ուղղությամբ երեք գոտի: Ճանապարհի լայնությունը կկազմի 37.7 մետր:
Բոլոր ուժերը մոբիլիզացվել են շինարարական աշխատանքների համար, ճանապարհը պայմանականորեն բաժանված է 5 շինարարական հատվածների: Գործակալությունից և տեղական մեկ ընկերությունից բացի, շինարարության մեջ ներգրավված է թուրքական Kolin İnşaat ընկերությունը: Ըստ ժամանակացույցի՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին-2022 թվականի սկզբին: