|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:
Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացնենք առավոտյան: