|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը և Փարվիզ Շախբազովն Անկարայում հուշագիր են ստորագրել Թուրքիայից Նախիջևան բնական գազի մատակարարման հարցում փոխըմբռնման մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, թուրք նախարարը փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիա-Նախիջևան գազատարը սկիզբ կառնի Իգդիր քաղաքից և կավարտվի Սանդրուքում (Սադարակ): Թուրքական հատվածը կկազմի 85 կմ:
Նրա խոսքով՝ տվյալ գազատարով նախատեսվում է տարեկան 500 մլն խորանարդ մետր ծավալով գազ մատակարարել: