|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի և Գերմանիայի միջև էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության խթանման վերաբերյալ հուշագիր Է ստորագրվել։
Ըստ Hurriyet-ի` փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի և նրա գերմանացի գործընկերոջ Պետեր Ալթմայերի կողմից։
Նշվում է, որ Թուրքիայից արտահանվող ամենամեծ ծավալներն ուղղվում են հենց Գերմանիա: Թուրք նախարարի խոսքով` Թուրքիայում գործում են 7000-ից ավելի գերմանական ընկերություններ, իսկ Գերմանիայի` Թուրքիայում կատարած ուղղակի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 9.3 մլրդ դոլար։